


Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամեանը շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար «Վան» գործողության հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից Վազգեն Սիսլեանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Իր հղած ուղերձում Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է հոբելյարին և ընդգծել նրա բացառիկ դերն ու մեծ ներդրումը հայ ազատագրական պայքարի ժամանակակից պատմության մեջ։ Արմենակ Աբրահամեանը բարձր է գնահատել Սիսլեանի անցած հայրենանվեր ուղին՝ նշելով, որ նրա կերպարը խորհրդանշում է հայ դատի աննկուն պայքարը։
Ուղերձի ավարտին երկրի ղեկավարը Վազգեն Սիսլեանին
մաղթել է ամուր առողջություն, երկար տարիների կյանք և անսասան ոգի՝ հանուն հայրենիքի հզորացման։
