Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 13-ամյակին նվիրված ելույթ.Արմենակ Աբրահամեան

  • by Editbeglari, 29 Մայիսի, 2026 in Լուրեր
143 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հիմնադրման 13-րդ տարեդարձի շրջանակում ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Արմենակ  Աբրահամեանը իր ելույթում ընդգծեց, որ Ազգային ժողովի ստեղծման գաղափարը ձևավորվել է երկարատև քննարկումների և պատմական իրավական հիմքերի վրա։ Նա հիշեցրեց, որ 2012 թվականի նոյեմբերի 30-ին Փարիզում պաշտոնապես հայտարարվել է Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։

Ըստ նրա՝ այդ որոշման հիմնական նպատակներից էր պետական կառավարման համակարգերի ձևավորումը և համահայկական ներուժի համախմբումը։ Արմենակ  Աբրահամեանը  ընդգծեց, որ Ազգային ժողովը դիտարկվում է որպես հարթակ՝ հայ ժողովրդի ուժերի համախմբման և ազգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման համար։

Արմենակ  Աբրահամեանը նաև անդրադարձավ այն գաղափարին, որ ազգային միասնությունը և պատմական իրավունքների գիտակցումը առանցքային նշանակություն ունեն հայ ժողովրդի ապագայի տեսլականում։

Նրա խոսքով՝ այս գործընթացը հիմնված է մի շարք նախորդ հռչակագրերի և որոշումների վրա, որոնք ընդունվել են տարբեր տարիներին և ձևավորել են քաղաքական ու իրավական հիմք՝ Ազգային ժողովի ստեղծման համար։

Ելույթի ավարտին նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես շարունակական գործընթաց՝ ուղղված ազգային կառույցների զարգացմանը և պատմական հիշողության պահպանմանը։

Ստորև ներկայացնում ենք Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ստեղծման մասին հռչակագիրը

Ֆրանսիա,Փարիզ, 30.11.2012 30.11.2012 30.11.2012 թ.

Հոդված 1

Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արեւմտեան Հայաստանի Վտարանդի

Կառավարութիւնը միասին իրենց վրա են վերցնում Արեւմտեան Հայաստանի պետական

համակարգերի ստեղծման պատասխանատվությունը, որի համար կազմավորում են հատուկ

հանձնախումբ, որն իրականացնելու է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի

ձեվավորումը:

Հոդված 2

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) նաեւ իրականացնելու է հայ

ժողովրդի ուժերի համախմբումը:

Հայկական Հարցի՝ այսինքն հայոց պահանջատիրության լուծման գործում հիմքային է

համարում ազգային միասնությունը եւ հայոց անժամանցելի իրավունքը:

Միեւնույն ժամանակ ընդունում միայն մեկ բանաձեւ` հայ ժողովրդը պետք է ապրի ինքնաբավ

եվ ապագայում մեկ միասնական եւ անկախ Հայոց պետության կազմում:

Հոդված 3

Հենվելով Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի պաշտոնական

հայտարարության վրա, ընդունված` 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արեւմտյան

Հայաստանի հայերի իրավունքների մասին Հռչակագրի, ընդունված` 2007 թվականի հունվարի

20-ին:

 Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման որոշման, ընդունված`

2011 թվականի փետրվարի 4-ին, եւ պետական համակարգի մասին որոշման, ընդունված` 2011

թվականի մարտի 2-ին:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի 4-րդ Վեհաժողովի որոշման համաձայն`

Փարիզ, 2011 թվականի նոյեմբեր 26-ի, աշխատանքներ սկսել Արեւմտյան Հայաստանի

Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու համար:

Հոդված 4

Առաջնորդվելով վերո նշված փաստաթղթերով Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը

եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հայտարարում են Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ստեղծման որոշում կայացնելու մասին: Սույն

որոշումը հիմք կհանդիսանա Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Հռչակագրի համար:

Հոդված 5

 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից սկսված:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ`

Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Վարչապետ`

Տիգրան Փաշաբեզեան

Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Ներկայացուցչություն, Ֆրանսիա