«Արևմտյան Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնում Իրանի նախագահին»

  • by Editbeglari, 02 Մարտի, 2026 in Լուրեր
151 դիտում

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամ եանը իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ իսրայելական ագրեսիայի հետևանքով Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

«Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր հին քաղաքակրթությունները համակարգված կերպով դարձել են նոր աշխարհակարգի թիրախ, որը ձգտում է ձևավորվել ցանկացած գնով՝ անգամ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։ Կոչ եմ անում հակամարտող բոլոր պետություններին՝ դրսևորել բանականություն, դադարեցնել այս հակամարտությունը և վերադառնալ բանակցությունների սեղան»։

Արևմտյան Հայաստանը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ընդունել փախստականներին Արցախում և ներգրավվել հրատապ մարդասիրական օգնության աշխատանքներում, եթե միջազգային կառույցները համապատասխան դիմում ներկայացնեն։