Հարգանքի տուրք տիկին Լուիզ Կիֆեր-Սարյանին

  • by Western Armenia, 16 Մարտի, 2022 in Նախագահական Խորհուրդ
366 դիտում

Արևմտյան Հայաստանի և արտերկրում բնակվող բոլոր հայերի անունից, ովքեր հետևում են ինձ, ցանկանում եմ անկեղծ հարգանքի տուրք մատուցել համայնքի Մեծ ներկայացուցչին, ով տասնամյակներ շարունակ իր գրվածքներով դատապարտել է թրքական պետության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության բռնի ժխտումը: 

Նրա անունը Լուիզ Կիֆեր-Սարյան է, որի ընտանիքը Բուրսայից է (Փոքր Ասիա):

Նա կյանքից հեռացավ 96 տարեկան հասակում, թողնելով ավելի քան 210 հոդված՝ նվիրված հայության սուրբ գործին։

Եկեք  հարգանքի մեծ տուրք մատուցենք այս խոհեմ կնոջը, ով երկար տարիներ աշխատել է ստվերում։

Շնորհակալություն Լուիզ։ Այսքան անձնազոհություններից հետո հանգչիր խաղաղությամբ, մեր հարգանքները ձեզ։

Ժան Էկյան

Ես հնարավորություն ունեցա ճանաչելու Լուիզ Կիֆեր-Սարյանին՝ նա անվերապահ նվիրված էր հայ ժողովրդին և միշտ կմնա մեր մտքերում։ Արևմտյան Հայաստանը, նրա ժողովուրդը, խորհրդարանը և կառավարությունը ցավակցում են նրա զավակներին և մտերիմներին:

Արմենակ Աբրահամեան

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

https://bit.ly/3CR5Eg4

 https://bit.ly/3q839AS