Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամեանի ելույթը՝ Սևրի դաշնագրի 106-ամյակին

  • by Editbeglari, 13 Օգոստոսի, 2026 in Լուրեր
136 դիտում

Սևրի դաշնագրի 106-ամյակին նվիրված ելույթում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամեանն անդրադարձել է դաշնագրի պատմական և իրավական նշանակությանը՝ ընդգծելով, որ այն բաղկացած էր 433 հոդվածներից և ներառում էր բազմաթիվ փոխկապակցված իրավական դրույթներ։

Նախագահը նշել է, որ Սևրի դաշնագիրը միայն մեկ փաստաթուղթ չէր, այլ լայնածավալ միջազգային իրավական համակարգ, որը վերաբերում էր Օսմանյան կայսրության հետպատերազմյան կարգավորմանը։ Դաշնագրի կարևոր բաղադրիչներից էր նաև Ազգերի լիգայի կանոնադրության ընդունումը։

Արմենակ Աբրահամեանը նաև անդրադարձել է Թուրքիայի և եվրոպական պետությունների հետագա հարաբերություններին՝ նշելով, որ Սևրի դաշնագրի մի շարք դրույթներ տարբեր ձևերով իրենց արտացոլումն են գտել հետագա միջազգային գործընթացներում։

Ելույթի հաջորդ հատվածում Նախագահը նախատեսում է առավել մանրամասն ներկայացնել դաշնագրի առանձին բաժիններն ու դրանց իրավական նշանակությունը։