Ադրբեջանական հայատյացությունը սահման ունի՞

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
24 դիտում

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ»․- Եթե կա մի ոլորտ, ուր ադրբեջանցիները անմրցելի են, այդ անկասկած «ստեղծարարություն»-ն  է հայտարարության մէջ։

Այսպես, տեղեկանում ենք, որ ադրբեջանցիների զինվորների բազկանշանի վրա գրված է՝ «Մի՛ փախչիր հայ, թե չէ մեռնելու ես  ուժասպառ»: 

Այլ խոսքով՝ հայը, երբ հանդիպեր ադրբեջանցուն, պետք է անմիջապես նրան մատուցեր իր վիզը, եթե չէր ցանկանում նույն ճակատագրին արժանանալ՝ տանջաքներով մորթվել։ 

Բազկանշանի կենտրոնում Հայերի դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի նկարն է։ 

Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության գիտակցության մեջ՝ 1915թ․-ի Ցեղասպանության և այսօրվա միջև պատմական լուրջ շարունակականություն կա։