Ադրբեջանցի զինծառայողները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում․ հայկական կողմը կանխել է առաջխաղացման փորձը

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
85 դիտում

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ  իրադրությունը հարաբերականորեն կայուն է: