Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ. կոնգրեսական Ֆրենկ Փալոնե

  • by Western Armenia, 29 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
139 դիտում

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում առկա իրավիճակին։ «Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ։ Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնի, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառի»,-գրել է կոնգրեսականը։ Պաշտոնյան շեշտել է նաև՝ այժմ սահմանի բացման խափանումը կհանգեցնի անընդունելի հումանիտար ճգնաժամի։