ԱՀ ՄԻՊ-ը և «Թաթոյան» հիմնադրամը նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ

  • by Western Armenia, 02 Մարտի, 2023 in Քաղաքականություն
103 դիտում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ:  

Երեխաների համար կաթնախարնուրդների բացակայությունը ծնողներին ու երեխաներին դրել է լրացուցիչ խնդիրների առաջ: Սննդի պաշարները գրեթե սպառված վիճակում են:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին երեխաներից մեկի ներկայացրած վկայության համաձայն՝ շրջափակված ճանապարհով Հայաստանից Արցախ մեկնելիս, երբ իրենց «էկոակտիվիստներ» հռչակած մարդիկ մուտք էին գործել երեխաների ավտոբուս և ահաբեկել, իր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ ու վախ, մտածել է, որ իրենց կտեղափոխեն ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Շուշի քաղաք և այլևս երբեք չի կարողանա տեսնել ծնողներին:

Անգլերեն կազմված համատեղ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, կներկայացվի ՀՀ պետական մարմիններին և մասնագիտացված կազմակերպություններին:

Արցախը լինելով Արևմտյան Հայաստանի մի մաս, մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, միևնույն ժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը  կենտրոնացնել ջանքերը այս խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ։