ԱՄՆ-ի կողմից Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

  • by Western Armenia, 19 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
32 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից հետո պետք է լինեն իրական հետևանքներ, քանի որ միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։

Այս մասին նա հայտարարել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։

«Մինչ մենք ոգեկոչում ենք Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք չկրկնվելու խոստումներով, ժողովրդավար եւ խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների: Վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ»,- ընդգծել է կոնգրեսականը՝ համոզմունք հայտնելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ։