ԱՄՆ հրթիռային հարված է նախապատրաստում Սիրիայի վրա, ի՞նչ անի Ռուսաստանը

  • by Western Armenia, 11 Ապրիլի, 2018 in Միջազգային Քաղաքականություն
274 դիտում
Ներկայացնում ենք Լեոնիդ Ներսիսյանի Regnum-ում հրապարակված հոդվածը՝ կապված Սիրիայում կիրառված քիմիական զենքի հետևանքների, ամերիկյան և ֆրանսիական հռետորաբանության և ռուսական կողմի արձագանքների հետ։ «ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները՝ ԱՄՆ գլխավորությամբ, հետընթաց են ապրել։ Հաճախ ծագում են բավական կասկածելի և չհետաքննված իրավիճակներ, այդ թվում՝ քիմիական զենքի հետ կապված, որոնք կիրառվում են հակառուսական տրամադրություններ առաջացնելու և նոր տնտեսական սահմանափակումներ և պատժամիջոցներ դնելու համար։ Այստեղ է նաև Սկրիպալների գործը և Սիրիայի Դումա քաղաքի քիմիական հարձակումը, որը, իբր թե, Բաշար Ասադի վերահսկողության տակ գործող զորքերն են իրականացրել։ Վերջինը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ուղղակի սպառնալիքներ հնչեն, որ սիրիական ռազմական օբյեկտների վրա հարվածներ կհասցնեն։ Այն դեպքում, որ մինչև հիմա անհայտ է՝ արդյոք այդ սպառնալիքները իրականություն կդառնան և ինչի կհանգեցնեն։ Մոտ մեկ տարի առաջ Սիրիայում տեղի ունեցավ այսօրվա դեպքերին շատ նման դեպքեր։ 2017թ․ ապրիլի 4-ին Խան-Շեյհուն քաղաքում կիրառվեց քիմիական զենք, այն դեպքում, երբ ռուսական կողմը պնդում էր, որ սիրիական օդուժը վերացրել է զինյալների քիմիական զենքի պահուստարանները, իսկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հետաքննության արդյուքներով հայտարարեց, որ հրթիռակոծվությունը իրականացվել է «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ։ Բայց կարևորն այլ է․ չսպասելով հետաքննության որևէ արդյունքի՝ արդեն ապրիլի 7-ին ամերիկյան երկու կործանիչները հրթիռակոծեցին Սիրիայի Հոմս քաղաքի Աշ-Շայրատ ավիաբազան։ Այդ ժամանակ հարվածը մնաց անպատասխան։ Դրանից ի վեր Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ մեծ հաջողություններ են գրանցել։ Հակաասադական ուժերի գլխավոր հենակետը Արևելյան Ղուտան էր։ Այժմ գրեթե ողջ Արևմտյան Ղուտան գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ։ Ավելին, ապրիլի 8-ին՝ քիմիական զենքի կիրառումից մեկ օր անց, զինյալների և կառավարական ուժերի միջև համաձայնություն ձեռք բերվեց և նրանց տրվեց 48 ժամ՝ Դումայից տարհանվելու համար։ Ավելին, Ռուսաստանը և Սիրիան պաշտոնապես դեպքի վայր հրավիրեցին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որպեսզի օբյեկտիվ հետաքննություն անցկացնի։ Կազմակերպությունը համաձայնեց։ Այս ամենի հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ընդունվեց, որին Ռուսաստանն ակնհայտորեն չկարողացավ աջակցել, իսկ ԱՄՆ-ն իր հերթին ռուսական կողմի առաջարկած բանաձևն արգելափակեց։ Պարզ է, որ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հռետորաբանությունը չի ընդունում նույնիսկ ամենափոքր կասկածը, որ քիմիական զենքը չի կիրառվել Բաշար Ասադի կողմից, արդյուքնում մնում է միայն որոշել, թե ինչպես պետք է պատժել «կենդանուն»։ Շատ հավանական է, որ ԱՄՆ (հավանաբար Ֆրանսիայի հետ համատեղ) հրթիռակոծեն սիրիական ռազմական օբյեկտները նույն կերպ, ինչպես մեկ տարի առաջ։ Այս անգամ ռուսական ԱԳՆ և ՄԱԿ-ի դիվանագետները, գոնե, զգուշացրել են ԱՄՆ-ին հարձակման վերաբերյալ՝ խոստանալով որոշակի հետևանքներ, որոնց մասին հավանաբար ասվել է «փակ խողովակներով»։ Բայց, այնուամենայնիվ, որն է «կարմիր գիծը», և որոնք կլինեն այն անցնելու հետևանքները։ Ամերիկյան հարվածին ի պատասխան կան ոչ այդքան շատ իրական մի քանի պատասխաններ՝ 1) խորհրդանշական միջոցներ, մեկ տարի առաջվա նույն ծրագրի օրինակով՝ ավելի շատ հռետորաբանության մակարդակով, 2) Սիրիայում պրոամերիկայն ընդդիմադիր ուժերի ուղղությամբ հարվածներ հասցնել, 3) Ամերիկյան զինծառայողների վրա հարվածներ ուղղել, 4) ոչնչացնել նավատորմերը, որոնց վրայից իրականացվում է կործանիչների թռիչքները։ Առաջին երկու տարբերակները քիչ թե շատ հավանական են, բայց ոչնչի չեն հանգեցնի․ սա Ռուսաստանի հեղինակության վրա երկրորդ ծանրագույն հարվածը կլինի։ Բացի այդ, ԱՄՆ հետագայում ևս ցուցադրաբար նմանատիպ գործողություններ կիրականացնի։ Իսկ երրորդ կամ չորրորդ կետերի իրականացման համար, անհարժեշտ է նախ և առաջ այդ մասին ողջ աշխարհին Ռուսաստանի նախագահի մակարդակով հայտարարել, թե որտեղ է գտնվում «կարմիր գիծը», և ինչպիսի ռազմական հետևանքներ կլինեն դրանից հետո։ Նման մոտեցումը թույլ կտա փոքրացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խոշոր տարածաշրջանային հակամարտության ծագմանը։ Մեկ այլ իրավիճակում ամերիկյան կործանիչներին հարվածելուց հետո կարող է հետևել սիրիական Հըմեյմի ավիաբազայի հրթիռակոծությունը։ Հետո ամերիկյան ավիաբազաների վրա հարվածներ կտեղան, ինչն էլ կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել։ Սա ակնհայտորեն այն սցենարը չէ, որ հարկավոր է Մոսկվային և Վաշինգտոնին և ընդհանուր առմամբ, մարդկությանը ևս»։ Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2402516.html