ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում մտահոգիչ են անվանել Արցախում տիրող իրավիճակը

  • by Western Armenia, 25 Մայիսի, 2023 in Քաղաքականություն
119 դիտում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Արցախում տիրող իրավիճակը: 

Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել: Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով կարող են օգտվել կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», — ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը:

Բացի այն, որ Բերձորի ճանապարհի արգելափակումն ու ապօրինի անցակետի տեղադրումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել Արցախում, նաև դրանով  խախտվել է Արցախում ապրող բնիկների իրավունքները։ Բերձորը հայակական բնակավայր է, որը վերջին ժամանակաշրջանում բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, ինչից հետո սկսվեցին տարատեսակ սադրանքներ շփման գծի ողջ երկայնքով։