ԱՄՆ-ն հավատում է գերիների փոխանակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությանը

  • by Western Armenia, 14 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
45 դիտում

Միացյալ Նահանգները հավատում է, որ Արևելյան  Հայաստանի և Բաքվի միջև խաղաղություն հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակվեցին գերիներով: Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ 

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերեվարված քաղաքացիների վերադարձը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ կողմերը քննարկում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան հասնել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ 

Միլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Բաքվի և Երևանի հետ աշխատել այդ ուղղությամբ:

Դեկտեմբերի 13-ին  Արևելյան Հայաստանն ու Բաքուն իրականացրել էին տարբեր ժամանակահատվածներում ձերբակալված գերիների փոխանակում: Հիշեցնենք՝ Հայաստանի և Բաքվիի միջև գերիների փոխանակման պայմանավորվածության մասին հայտնի դարձավ այս տարվա դեկտեմբերի 7-ին։ Արևելյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Բաքվի նախագահի աշխատակազմի միջև տեղի ուենցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 ռազմագերու։