ԱՄՆ-ն շարունակում է հավատալ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հնարավորությանը․ Վեդանտ Պատել

  • by Western Armenia, 12 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
78 դիտում

Ամերիկայի Միացյալ  նահանգները շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ Երևանի  և Բաքվի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարությունը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Պատելը։ Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Լուի Բոնոն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլոք շարունակում են խորապես ներգրավված լինես այդ հարցում։