Ազատամարտիկ Մարտին Եսայանը կարծում է, որ օրերս համացանցում տարածված՝ Արցախի բարբառով սպառնալիքներ հնչեցնող տեսանյութը կեղծված է և նպատակ ունի արցախահայերի նկատմամբ ատելություն սերմանել։ Նրա խոսքով՝ տեսանյութում օգտագործված խոսքն ամբողջությամբ չի համապատասխանում Արցախի բարբառին, և իրական արցախցիները նման արտահայտություններ չէին օգտագործի։
Տեսանյութին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կգտնի տեսանյութի մասնակիցներին և «կչոքացնի» նրանց։ Ավելի ուշ նա նաև կոշտ արտահայտություն էր արել արցախցիներից մեկի հասցեին՝ հարցնելով, թե ինչու է նա ողջ մնացել պատերազմից հետո։
Մարտին Եսայանի խոսքով՝ երկրի ղեկավարը պետք է զսպված և օրինակելի լինի, ոչ թե վիրավորի պատերազմի միջով անցած մարդկանց։ Նա ընդգծել է, որ արցախահայերը ծանր պայմաններում պայքարել են մինչև վերջ և այսօր էլ գտնվում են ծանր սոցիալական ու հոգեբանական վիճակում։
Ազատամարտիկը նաև նշել է, որ Արցախը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ էր և զգուշացրել, որ ներքին պառակտումները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ երկրի համար։
