Այսօր մենք կրկին դիվանագիտություն ենք խաղում և լռեցնում արցախյան խնդիրը

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
86 դիտում

Վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը գրում է․

՞Անպատիժ հանցագործությունը նախադեպ է դառնում նոր հանցագործության  համար։ Հետևողականություն չցուցաբերելով՝ 1988թ. փետրվարի 25-28-ը՝ Սումգայիթում, Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում, մենք ակամա պարարտ հող ստեղծեցինք 1990թ.-ին՝ ՞Օղակ՞ գործողության և Բաքվում հայերի ցեղասպանության համար: Ավաղ, մենք երբեք չկարողացանք հաղթահարել լռության շղարշը, և դա բերեց Արցախյան պատերազմին և գործնականում՝ Հայաստանի շրջափակմանը, որը կարողացանք կասեցնել և ճեղքել ողջ հայ ժողովրդի տիտանական ջանքերի գնով։ Այսօր մենք կրկին դիվանագիտություն ենք խաղում և լռեցնում Արցախյան խնդիրը, մինչդեռ քաղաքական ղեկավարությունն արդեն «ընդունել» է 144 քառ. կմ հայկական տարածքի կորուստը։

Ի՞նչ ստացավ աշխարհը և կարո՞ղ է երրորդ համաշխարհային պատերազմ ստանալ՝  լռության հերթական դավադրության արդյունքում: Հեշտությամբ։

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից, և Կուրի աջ ու ձախ ափերին տեղի ունեցած հայկական ջարդերից հետո տեղի ունեցան  Մերձդնեստրի հակամարտությունները, այնուհետև՝ Չեչնիայի, , վրաց-հարավ֊օսական և վրաց-աբխազական հակամարտությունները, հակամարտությունները՝ Ուզբեկստանում, Տաջիկստանում, լարվածության սրումը՝Ղրղզստանում, հակամարտությունները՝ նախկին Հարավսլավիայում։

Խորհրդային Միությունը, և սոցիալիստական ​​ճամբարը փլուզվեցին, և նրանց հետ փլուզվեցին երկբևեռ աշխարհը և երկու բլոկային զսպման համակարգը…

Նախկին ԽՍՀՄ տարածքում շուրջ 60 միլիոն մարդ բռնի տեղահանվեց։

Դժվար է դատել, թե Արցախը և նրա հանդեպ անարդարությո՞ւնն է դարձել համաշխարհային պայթյունի պատճառ, ավելի շուտ՝ այն դարձել է դետոնատոր, կամ,  բժշկական լեզվով ասած՝ լոկուս-մինորիս՝ թույլ կետ, որի միջոցով բացահայտվել են մարմնի բոլոր հիվանդությունները։