Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս

  • by Western Armenia, 25 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
33 դիտում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ զոհերի հիշատակին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։

Այս մասին հույն նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է նախարարը։