Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով. «Ուժեղ Հայաստան»

  • by Editbeglari, 26 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
88 դիտում

Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքները ծանր էին Հայաստանի և Արցախի համար։ Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ խաղաղությունը՝ պարտության և մշտական զիջումների հաշվին։ Խաղաղությունը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետության արդյունք։

«Ուժեղ Հայաստան»-ը հանդես է գալիս խաղաղության օրակարգով՝ առանց զիջումների և պարտադրված նախապայմանների։ Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ ուժեղ բանակով, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ, արդյունավետ դիվանագիտությամբ և ազգային միասնականությամբ։ Խաղաղություն՝ առանց զիջումների։ Խաղաղություն՝ առանց նախապայմանների։ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»