«Անկարան Երևանի  դեմ որպես լծակ օգտագործում է Բաքվի ներխուժման սպառնալիքները»․Այքան Սևերն

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
43 դիտում

Bianet.org կայքի լրագրող ՝ Այքան Սևերն հարցազրույց է տվել Արևելյան Հայաստանի լրատվական հարթակներից մեկին, որտեղ անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին։ Այքան Սևերն նշել է, որ Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորումն իրատեսական չի համարում, քանի որ Թուրքիայում թե՛ իշխող դասակարգային դաշինքը, և թե՛ պետական ​​բյուրոկրատիան վերջին 15 տարիների ընթացքում նեոօսմանյան իմպերիալիստական ​​էքսպանսիոնիզմը որպես ռազմավարություն է դիտարկում։ Լրագրողը ընդգծել է, որ այս համատեքստում, Անկարայի համար հարևան ժողովուրդներն ու երկրներն առավելագույնը հպատակի կարգավիճակի արժեք ունեն։ Անկարայի համար Երևանի  կարևորությունն այն է, որ այն դիտվում է որպես Կենտրոնական Ասիայի նկատմամբ իմպերիալիստական ​​քաղաքականության իրականացման ռազմավարական անցումային կետ։ «Զանգեզուրի միջանցք» անունով օրակարգ բերված հարկադրանքը հենց դրա պատկերն է։

Ըստ  Այքան Սևերնի ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան ավելի շատ կախված է Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքից և տարածաշրջանի վրա դրա անդրադարձներից, քան այս երկու երկրների փոխադարձ քայլերից։

Լրագրողի այն հարցին թե ՝ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։ 

Այքան Սևերն պատասխանել է․

«Անկարան որպես լծակ օգտագործում է Բաքվի ներխուժման սպառնալիքները Երևանի  դեմ  և կշարունակի դա անել։ Ցավոք, երկրի ներսում բավականաչափ ժողովրդավարական ընդդիմություն չկա, որ կարողանա այդ գիծը փոխել։

Մեկ այլ բան, որ պետք է նշեմ, այն է, որ հատկապես քաղաքական գործիչներին չի կարելի վստահել Թուրքիայում։ Օգտակար է հիշել Թուրքիայի հայտնի քաղաքական գործիչներից Դեմիրելի (Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահ Սուլեյման Դեմիրել) ասույթով խորհրդանշված պրագմատիկ​​ ասացվածքը․ «Երեկ երեկ է, այսօր՝ այսօր»։   Բառերի և գրավոր փաստաթղթերի կարևորությունը Թուրքիայի քաղաքական կյանքում միշտ էլ երկրորդական է եղել»,-ասել է Այքան Սևերնը։

Western Armenia TV-ին հիշեցնում է, որ  օրերս Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» ընդդիմադիր  կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան «իրեն ճիշտ է պահել» Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու հարցում, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: