Անհետ կորած արցախցիներին հայտնաբերելու հարցում առաջընթաց չկա

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
20 դիտում

Լրագրող Սուսան Բադալյանը գրում է․

 «Ութ ամիս է՝ Նունե Հովսեփյանը ժամկետային զինծառայող որդուց ոչ մի լուր չունի։ Հայկը Վանք գյուղի վերևի դիրքում էր Արցախի մեծ տեղահանմանը նախորդած մարտական գործողությունների ժամանակ։ Նրա ծառայակցին ադրբեջանցիները գերեվարել ու վերադարձրել էին նախորդ տարեվերջին, Հայկի անունը՝ ոչ զոհերի ցանկում է,  ոչ ողջերի։

Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ից՝ սեպտեմբերի  20-ի մարտական գործողությունից հետո 15 հոգի է անհետ կորած՝ Քննչական կոմիտեի տվյալով։ Արցախի օմբուդսմենը 14 անհետ կորածների մասին է խոսում՝ 3-ը խաղաղ բնակիչներ են, 11-ը՝ զինվորականներ, աշխարհազորայիններ։

Աշխարհազորային Արշակ Միրզաբեկյանն էլ սեպտեմբերի 19-ից չկա։ Հայրը նրա զինակիցներից միայն այն է լսել, որ որդին վիրավորում է ստացել. - «Իմ պատկերացումը սենց ա, որ իր ընկերները՝ 10 հոգի, իրեն թողել, փախել են։ Կարող է պատահած լինի թուրքը, վեկալած, տարած, կամ արյունահոսած լինի, մահացած»։

Արշակի ծնողները, կինը, երկու փոքրիկներն անորոշության ութերորդ ամիսն են լրացնում։ Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ որոնողական աշխատանքները վերսկսելու անհրաժեշտության կա, ադրբեջանի հետ բանակցության փորձը արդյունք չի տալիս։

44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ անհայտ է 195 հոգու ճակատագիր։ 2022 թվականի մարտական գործողությունների հետևանքով անհայտ է երկու զինծառայողների գտնվելու վայրը»։