Աշխարհաքաղաքական զարգացումները Արևելյան Հայաստանում և Արցախում․քննարկում Բելգիայի Սենատում

  • by Western Armenia, 19 Մարտի, 2024 in Քաղաքականություն
56 դիտում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Արցախը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում  Արցախյան հակամարտությունը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

Կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաև ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի և անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու  Արցախի  և արցախահայության անքակտելի իրավունքները։