Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են. Գեղամ Ստեփանյան

  • by Western Armenia, 25 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
45 դիտում

«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում   գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին  մի քանի հանդիպումների:
Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ Արևելյան Հայաստանի լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:
Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ Արևելյան Հայաստանի  իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,- գրել է նա: