Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը

  • by Western Armenia, 27 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի 109-րդ տարելիցին Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915 - 1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։

Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել թեկնածուներ՝ Ժիզել Կապտերյանի, Դոկտոր Քեթի Ալենի, Թիմ Ուիլսոնի, Մենի Չիչիելոյի, Քեթի Մալենսի, Սքոթ Յանգի և Թեո Զագրաֆոսի կողմից։

2023 թվականին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը նաև հավանություն է տվել  1915 - 1923 թվականներին հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ կուսակցական քաղաքականությանը։

Հազարավոր մարդիկ ամբողջ Ավստրալիայում անհամբեր սպասում են, թե արդյոք Ավստրալիայի վարչապետը և ընդդիմության առաջնորդը վերջապես քաջություն կունենան օգտագործել Ցեղասպանություն բառը: