Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

  • by Western Armenia, 04 Փետրվարի, 2023 in Քաղաքականություն
88 դիտում

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: 

Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։

«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույսը կարող ենք ունենալ մենք, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ ի աջակցություն Արցախի բնիկ հայ ժողովրդի, ի աջակցություն խաղաղ բնակչության: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», – գրված է նամակում։

Իսկ Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է. «Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։ Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլերձեռնարկի ընդդեմ Ադրբեջանի ռասիստական քաղաքականությանը, հակառակ դեպքում բնիկ հայերը կկանգնեն հայրենազրկման փաստի առաջ: