Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի ժողովրդի դեմ  Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև

  • by Western Armenia, 20 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
105 դիտում

Ավստրիայի խորհրդարանը  Արցախի ժողովրդի դեմ  Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել, որի քննարկմանը մասնակցել է Ավստրիայում  Արևելյան Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը (Ավստրիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձևի ընդունում - Ավստրիայում Հայաստանի դեսպանություն (mfa.am)

Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Բաքվին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու  Արցախից բռնի տեղահանված ժողովրդին։

Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել  Բաքվի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100․000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին  Արցախից»:

Բանաձևն ընդգծում է  Արցախում  մնացած էթնիկ հայերի և Արցախ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։

Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Արցախ ապահովելու, ինչպես նաև Արցախի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար։