Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել

  • by Western Armenia, 13 Մարտի, 2024 in Քաղաքականություն
43 դիտում

Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ 

Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։

Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների եւ հողեր ազատագրելու պատասխանատու։ Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին։