”Արդեն տեսածի” երևույթ ՝ 451,1920, 2020թթ.

  • by Western Armenia, 30 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

“Western Armenia TV”-ն շարունակում  է «Արդեն տեսածի երևույթ ՝ 451,1920, 2020» էսսեն, որտեղ մեր թղթակիցը ներկայացնում է մեր ազգային հակամարտությունները։

2020թ.

451թ.-ից և 1920թ.-ից հետո կարծես նույնը  կատարվեց  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված: Կա կարծիք, թե իբր, պարզվում է, որ նոյեմբերի 10-ի դրությամբ մենք կարող էինք շարունակել պատերազմը ու անգամ հաղթել, որ, հետևաբար, մեզ դավաճանեցին:

Հետո ոմանք կասեն, եկեք երազանքը մի կողմ դնենք և նայենք օբյեկտիվ իրականությանը: Թշնամին ընդամենը վեց շաբաթում հաջողեցրեց գրավել վեց շրջան: Այսինքն՝ ամեն շաբաթ մեկ շրջան էինք կորցնում: Որքա՞ն ժամանակ կպահանջվեր մնացած չորս շրջանները կորցնել․ չորս շաբա՞թ: Լավ, ենթադրենք՝ եղանակը վատանալու էր, ենթադրենք՝ չորս շաբաթվա տեղը ութ շաբաթ կպահանջվեր: Լավ, բայց հետո՞:

Այս պատերազմի իրադարձություններից ամենաշշմեցուցիչը հետևյալն է․ ադրբեջանցիները նեղլիկ կածաններով ու արահետներով կարողացան անցնել 40 կմ` Հադրութից մինչև Շուշի: Նեղլիկ կածաններ, որտեղ լեռնային, անտառային պայմաններում կարելի էր ծուղակներ դնել ու կոտորել հարձակվող ուժին: Չնայած դրան՝ թշնամին անցավ՝ առանց լուրջ դիմադրության: Սա միայն մեկ բան է նշանակում. հայկական դիմադրությունը հոկտեմբերի վերջին արդեն կոտրված էր:

Հիմա կասեն՝ բայց ախր Կարմիր Շուկայում դեռ դիմադրում էինք, Մարտակերտում դիմադրում էինք: Այո՛, բայց արդյունավետ պաշտպանության համար բավական չէ մեկ-երկու կետում դիմադրելը, պետք է կարողանալ ամբողջ ռազմաճակատի երկայնքով դիմադրել: Հոկտեմբերի վերջին դա արդեն չէր ստացվում:

Եթե նայենք հայկական կողմի տեխնիկական հսկայական կորուստներին (340+ զրահատեխնիկա, 300+ հրետանային համակարգ և այլն), պարզ է դառնում մի բան` մենք նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում այլևս լուրջ դիմադրող ուժ չէինք կարող ունենալ, որովհետև եթե պատերազմի սկզբին մեր և թշնամու սպառազինության հարաբերությունը 1:3 էր, ապա նոյեմբերի դրությամբ այն 1:10 էր կամ՝ է՛լ ավելի վատ: Ոմանք կասեն՝ “ախր ինչո՞ւ ավելի լավ չկազմակերպեցին դիմադրությունը, ինչո՞ւ Հայաստանից զորքեր չբերեցին”: Ու ճիշտ կասեն՝ սա շատ կարևոր հարց է, որը պետք է մանրամասն ուսումնասիրել և դասեր քաղել: Բայց , անկախ նրանից՝ օգնություն չեն ուղարկել՝ օբյեկտիվ պատճառներով, թե՞՝ ապաշնորհության պատճառով (հավանաբար՝ վերջինը), փաստը մնում է փաստ` դիմադություն չենք կարողացել կազմակերպել”։ 

Ոմանք կասեն՝ դա է նոյեմբերի 9-ի օբյեկտիվ իրականությունը՝ ուրիշները կհարցնեն, բայց ո՞վ որոշեց Քարվաճարի շրջանը տալ ադրբեջանին, այն աստիճան, որ նոյեմբերի 8-ին նախագահ Արմենակ Աբրահամեանն իր աչքերով տեսավ, թե ինչպես է ողջ շրջանը փոխանցվել ադրբեջանին՝ առանց մեկ հարվածի՝ չմոռանալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի իշխանությունների կողմից Արցախից ադրբեջան միլիարդավոր դրամների զինտեխնիկայի փոխանցումը: