”Արդեն տեսածի” երևույթ ՝ 451,1920, 2020թթ.

  • by Western Armenia, 29 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

Western Armenia TV-ին շարունակում  է ՝  «Արդեն տեսածի երևույթ ՝ 451,1920, 2020» էսսեն, որտեղ մեր թղթակիցը ներկայացնում է մեր ազգային հակամարտությունները։

1920թ.

1920 թվականին տեղի ունեցավ թուրք-հայկական պատերազմը, որը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Դիտարկելով իրադարձությունները՝ գալիս ես երկու եզրահանգման՝ հայկական կողմը չափից ավել շատ հավատաց Սևրի պայմանագրին (կարծելով, որ կա՛մ քեմալական թուրքերը կհնազանդվեն Արևմուտքի պարտադրած պայմանագրին, կա՛մ էլ հակառակ դեպքում առանց դրա էլ արյունաքամ Արևմուտքը կթողնի իր գործերը և կնետվի մեր շահերը պաշտպանելուն), և գերագնահատեցին իրենց ռազմական կարողությունները:

Քյազիմ Կարաբեքիրի զորքերը երկու ամսում ստիպեցին Թիֆլիսի հայկական իշխանությունները, ստորագրել Ալեքսանդարպոլի (որը գրավված էր թուրքերի կողմից) պայմանագիրը: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի ժամանակ բոլշևիկները փաստորեն ամրագրեցին թուրքերի հաղթանակների միայն մի մասը՝ Խորհրդային Հայաստանի վարչական գիծ անցկացնելով Ախուրյան և Արաքս գետերով:

Հիմա շատ ենք սիրում ասել, որ բոլշևիկները մեզ «դավաճանեցին»: Բայց դա անտեսում է մի կարևոր փաստ. Մոսկվայում բոլշևիկները կարողացան ստիպել թուրքերին դուրս գալ Ալեքսանդրապոլից (հիմա` Գյումրի) և Շիրակ-Փամբակ մարզից, ինչը զգալիորեն մեծացրեց Հայաստանի տարածքը: Բոլշևիկները նաև ամրագրեցին Վրաստանի հետ վիճարկվող Լոռին որպես Հայաստանի մաս: Կարելի է ասել՝ լա՛վ, բա ինչո՞ւ ավելի շատ ճնշում չգործադրեցին և Կարսը թուրքերից հետ չպահանջեցին: Գուցե բոլշևիկները դա չարեցին, որովհետև 1921 թվականի դրությամբ Խորհրդային Ռուսաստանը հյուծված էր կործանարար քաղաքացիական պատերազմից և միայն հանուն հայերի պատրաստ չէր քեմալականների հետ մի նոր պատերազմ ծավալել: Եկեք ուրախ լինենք, որ գոնե  Գյումրին հետ բերեցինք: 

Ըստ ոմանց, 1920 թվականի պարտությունը պայմանավորված էր ոչ թե հերթական «դավաճանությամբ», այլ նրանով, որ առաջին հանրապետությունը ձախողված մի պետություն էր՝ տկար բանակով, տիֆից կոտորվող բնակչությամբ, իսկ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ չկարողացավ երազանքները տարբերել իրականությունից (ինչպես 451 թվականին Մամիկոնյանների դիվանագիտությունը դա չկարողացավ անել), իսկ հետո ինչու՞ Սարդարապատի ճակատամարտը ներկայացնել որպես հաղթանակ։