«Արեւելյան Հայաստանի քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Բաքվին». Տաթևիկ Հայրապետյան

  • by Hasmik Karapetyan, 02 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
164 դիտում

Բաքվի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է։ «Արեւելյան Հայաստանի քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար հատած Բաքվի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է հայ կնոջ ոտքին։ Նա ձերբակալվել է, և դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս դեպքը պետք է դիտարկել նաև նախորդ նախադեպերի համատեքստում։ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Բաքվին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Բաքվի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»։ 2023 թվականին Բաքվին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Այսօր պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։ Արեւելյան Հայաստանի քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Բաքվին։ Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»։