Արեւելյան  Հայաստանի  ՔԿ-ն գաղտնի է պահում զոհվածների պահվող մասունքների վերաբերյալ տեղեկությունները

  • by Editbeglari, 20 Օգոստոսի, 2026 in Լուրեր
86 դիտում

Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիք է որակել 2020 և 2023 թվականների պատերազմներից հետո Արեւելյան  Հայաստանի դիահերձարաններում պահվող զոհված անձանց մասունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ն հրաժարվել է հայտնել, թե քանի մասունք է ներկայում պահվում դիահերձարաններում, որտեղ են դրանք պահպանվում, քանիսն են ԴՆԹ-ով նույնականացվել և արդյոք բոլոր մասունքներն անցել են կրկնակի նույնականացում։

Հարցի շուրջ նախկինում բարձրաձայնել էր անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ Նա կասկածներ էր հայտնել ԴՆԹ նույնականացման գործընթացի վերաբերյալ և պահանջել հնարավորություն ստանալ ծանոթանալու պահվող մասունքներին ու փորձաքննությունների արդյունքներին։

ՔԿ-ն իր պատասխանում նշել է, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիմքով, չի կարող տրամադրվել։

Միաժամանակ Արեւելյան Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մասունքները պահվում են Մեծամորի դիահերձարանում՝ պատշաճ պայմաններում, իսկ դրանց վերաբերյալ իրականացվել են նաև միջազգային փորձաքննություններ։