Արեւելյան Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ

  • by Editbeglari, 29 Օգոստոսի, 2024 in Լուրեր
235 դիտում

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 միջոցառում, այցելությունների թիվը կազմել է 17,364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1,201: Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, ներառելով անգլերենի դասընթացներ, ֆիլմերի դիտումներ, ընթերցանության ժամեր, վիկտորինաներ և խաղեր:

«Ամերիկյան անկյուն» է այցելել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ով հանդիպել է Արցախից բռնի տեղահանված անձանց հետ, և ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Գրադարանում կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, գրքի քննարկումներ և ընթերցումներ: Հունիսմեկյան միջոցառմամբ մեկնարկել է մանկական բաժնի ամառային ծրագիրը՝ մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ժամ, խաղ-մրցույթներ և բացօթյա ընթերցասրահ:

Գրադարանը համագործակցել է ՀԿ-ների և գրական խմբակների հետ՝ կազմակերպելով հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ամռանը հյուրընկալվել են «Փարամազ» երիտասարդական միության երեխաները և «Ամառային ուրախ դպրոց» ծրագիրը: «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում գրադարանավարներն այցելել են տարեցների խնամքի կենտրոններ և հասցրել գրքեր ընթերցողներին: