«Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ։ Եվ հենց այստեղ են հատվում մարդասիրական օգնությունն ու արդարությունը։ Մարդասիրական օգնությունը կարող է ապահովել սնունդ, կացարան, դեղորայք, կրթություն և անվտանգություն, սակայն այն չի կարող վերադարձնել գույքը, պաշտպանել մշակութային ժառանգությունը և երաշխավորել տեղահանված անձանց իրավունքները»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Արդարություն փախստականների համար․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ կանայք և երեխաները» թեմայով միջոցառման ժամանակ հայտարարեց Հայ օգնության միության ներկայացուցիչ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը։
« Արեւելյան Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ»․ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը՝ արցախահայերի մասին
- by Editbeglari, 24 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
125
դիտում
