Արեւմտյան Հայաստանի պետական ​​ճանաչման մասին 1917-1920 թթ 

  • by Western Armenia, 06 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
37 դիտում

1920թ. օգոստոսը Արևմտյան Հայաստանի պատմության ամենաերջանիկ, ամենահուզիչ, բայց միաժամանակ նաեւ ամենատագնապալի ժամանակներից էր։

Ամռան ամիսներն ընթանում էր միացյալ Հայաստանի ճակատագրի վերջնական լուծման բուռն սպասումով։ Խաղաղության վեհաժողովի աշխատանքները մոտենում էին ավարտին, եւ Արևմտյան Հայաստանի անկախության,   ու Հայկական հարցի լուծումը հեռու չէր։

Ապրիլին Սան Ռեմոյում խոշոր տերություններն արդեն ուրվագծել էին  միացյալ Հայաստանի ապագա սահմանները եւ ավարտին հասցրել հաշտության պայմանագիրը, որը մայիսին ներկայացվել էր Թուրքիային։

Փարիզի Սեւր արվարձանում 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվում է խաղաղության պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրում են մի կողմից՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ՝ «Փոքր դաշնակիցները»՝ Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջազը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիա-Խորվաթիա-Սլովենական պետությունը եւ Չեխոսլովակիան։ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը Նուբար Փաշան էր։

Թուրքիան ներկայացնում էին սենատորներ Հաադի փաշան, Ռիզա Թեւֆիկ բեյը եւ Բեռնում՝ Թուրքիայի արտակարգ դեսպան եւ լիազոր մինիստր Ռեշադ Խալիոս բեյը։ Սեւրի պայմանագիրը բաղկացած է 433 հոդվածից, որոնցից Հայաստանին վերաբերում էին հիմնականում վեցը՝ 88-93-րդ հոդվածները։

Պայմանագիրը վերաբերում էր միացյալ՝ ինչպես Արեւմտյան, այնպես էլ՝ Արեւելյան Հայաստանին։ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ եւ անկախ պետություն։ Հայաստանին ի թիվս այլոց, պետք է կազմեին Կարինի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթները, որոնց վերջնական սահմանները գծելու էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սահմանազատումից հետո Թուրքիան պետք է հրաժարվեր՝  Հայաստանին անցած տարածքների նկատմամբ իր բոլոր իրավունքներից։ Երկու երկրների սահմանը որոշելու համար երեք ամսվա ընթացքում ստեղծվելու էր հատուկ հանձնաժողով։

Սեւրի պայմանագիրն անդրադառնում էր նաեւ Արեւելյան Հայաստանին, որտեղ նշված էր, որ Բաքվի եւ Վրաստանի հետ սահմանները պետք է որոշվեն փոխադարձ համաձայնությամբ։ Եթե հնարավոր չէր լինում համաձայնության հասնել, ապա սահմանագիծը որոշելու էին գլխավոր դաշնակից պետությունները, այսինքն՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան։

Թեմայի վերաբերյալ տեսանյութը կարողեք դիտել ՝ Western Armenia TV-ի յութուբյան  էջում

Centenaire du Traité de Sèvres, Salon de la manufacture - 10 08 2020