Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Արեւելայն Հայաստանի սահմանային բնակավայրերում Բաքվի հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Բաքվի զինված ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից: Եվ այս ամենը տեղի է ունենում Բաքվի իշխանության ուղիղ հովանավորությամբ։
Շեշտել է՝ քանի դեռ չկա պատժելիություն, Բաքուն շարունակելու է իր այս քաղաքականությունը` դրանով շարունակաբար խաթարելով Արեւելյան Հայաստանում անվտանգությունը և մարդու իրավունքները:
