Արման Թաթոյան. «Խաղաղության քարոզն այս պայմաններում բացահայտ ծաղր է»

  • by Editbeglari, 24 Դեկտեմբերի, 2024 in Լուրեր
286 դիտում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը քննադատել է խաղաղության քարոզը, որն օգտագործվում է Երևանի իշխանությունը պահպանելու համար՝ պետության հիմքերի հաշվին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է 300,000 ադրբեջանցու՝ «Հայաստան վերադարձի» մասին, ինչը հումանիտար պատրվակով երկրի զավթման ծրագիր է։

Արման Թաթոյանը նշել է, որ Բաքուն նախատեսում է Հայաստանի տարածքում տեղակայել հատուկ ծառայությունների գործակալներ, ինչը ոչ միայն չի նպաստում խաղաղությանը, այլ խորացնում է թշնամանքը։ Նա նաև դատապարտել է ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվելու որոշումը, ինչը վտանգում է Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահերը։

«Խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ պետության, ազգային արժանապատվության և արդյունավետ դիվանագիտության միջոցով»,- նշել է Արման Թաթոյանը։