Արմատ2026.Ռուզան Ասատրյան․ Հնագույն ազգերի միավորման կոչ

  • by WesternArmenia, 22 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
337 դիտում

Գրող և հրապարակախոս Ռուզան Ասատրյանը կարևորել է հնագույն ազգերի պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ինքնության պահպանման անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել Հնագույն ազգերի միջազգային պաշտպանության միություն։

Նրա խոսքով՝ հնագույն ժողովուրդները դարեր շարունակ բախվել են պատերազմների, ցեղասպանությունների և ազգային արժեքների կողոպուտի հետևանքներին։ Ասատրյանը, անդրադառնալով Հայաստանի պատմական ժառանգությանը և հայ ժողովրդի անցյալի ողբերգություններին, ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբել հնագույն ազգերին՝ նրանց գոյությունն ու ինքնությունը պահպանելու նպատակով։

Խոսքում նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ որպես հնագույն քաղաքակրթության կենտրոնի նշանակությանը, հիշատակել հնագիտական գտածոներն ու պատմական առևտրական կապերը։ Ռուզան Ասատրյանի համոզմամբ՝ հնագույն ազգերի, այդ թվում՝ հայ և իրանական ժողովուրդների պատմական ժառանգության պահպանությունը պահանջում է միջազգային համագործակցություն և համատեղ նախաձեռնություններ։