Արցախից հայերի բռնի տեղահանումը հիշեցնում է 20-րդ դարասկզբի հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստերը

  • by Western Armenia, 04 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
26 դիտում

Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը։ Նշեմ՝ նրանք ստորագրահավաք են անցկացնում Բաքվում Արցախի(Լեռնային Ղարաբաղի) առաջնորդների և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով: Այս մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Հեղինակները մատնանշում են նաեւ Արցախում հայկական կրոնական և մշակութային հուշարձանների, եկեղեցիների և վանքերի գոյությանն ու մշակութային-պատմական ինքնությանը սպառնացող վտանգը։ Ուստի հայտարարում են «Լազարյան ակումբի» հատուկ փորձագիտական խմբի ստեղծման մտադրության մասին՝ հուշարձանների պահպանման նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:

Նրանց մտահոգում է նաև Արեւելյան Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերը։ Ընդգծվում է, որ նրանց վերադարձն իրենց տներ, հայկական մշակութային, կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է։

Նրանք ցավակցում են Արցախի հայ բնակչությանը կատարված ողբերգության համար, նշելով՝ այն հիշեցնում է 20-րդ դարասկզբին միջազգային հանրության կողմից դատապարտված հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստերը։