Արցախից փախստականների ներկայացուցիչները պատրաստվում են դեկտեմբերի 12-ին Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի ֆորումին

  • by Western Armenia, 11 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
75 դիտում

Լրագրող Մարգարիտա Քարամյանը հարցե բարձրացնում թե  ո՞վ է խրախուսում ադրբեջանի գործողությունները, ինչո՞վ այս ահաբեկչական պետության ղեկավարը կարողանում «խաբել» անգամ գերտերություններին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը։ Ինչո՞վ է պայմանավորված համաշխարհային բոլոր դերակատարների լուռ համաձայնությունը Ալիևի բացահայտ ցեղասպան քաղաքականությանը։ Արդյո՞ք դա իսկապես արտաքին խաղացողների տնտեսական շահերին է վերաբերում, և արդյո՞ք ադրբեջանն իսկապես այդքան կարևոր տնտեսական գործոն է, որ պետությունները, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում են միջազգային կոնվենցիաների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա, այդքան կոպտորեն խախտում են այդ սկզբունքները:

Քարամյանը գրում է, որ ադրբեջանն իր բոլոր ստոր, երբեմն անմարդկային գործողությունները հմտորեն ենթարկում է այսպես կոչված «միջազգային նորմերի ու օրենքների», ինչը Արևելյան Հայաստանը չի արել և չի անում։ Փախստականների գործոնը։ 1988 թվականից ի վեր Բաքուն խորհրդային, իսկ այժմ ռուսական զորքերի հետ միասին բռնի ուժով վտարում է հայությանը իր տարածքից։ Կարծես թե միջազգային հարթակներում Արևելյան Հայաստանի համար ավելի լավ հաղթաթուղթ չէր կարող լինել։

Բայց, պարադոքսալ է, որ Արևելյան Հայաստանի իշխանություններն անկախության ողջ ընթացքում ոչ միայն ամեն ինչ արեցին, որպեսզի երկրում փախստականների առկայության գործոնը չդառնա ազգային ռազմավարության մաս, այլ նաև ստեղծեցին բոլոր պայմանները, որպեսզի հնարավորինս շատ փախստականներ ընդունեն Արևելյան Հայաստանի քաղաքացիությունը եւ կա՛մ լքեն երկիրը, կա՛մ ձուլվեն և հավասարվեն Արևելյան Հայաստանի  շարքային քաղաքացիներին՝ առանց հատուկ արտոնությունների։

Դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա Փախստականների միջազգային ֆորում, որին կմասնակցի նաեւ Արևելյան Հայաստանի պատվիրակությունը։ Մեր տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինեն նաեւ Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։