Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների վերաբերյալ պառակտիչ հայտարարությունները՝ դրանք համարելով անընդունելի և ազգային համերաշխությանը հակասող։ Նրանք ընդգծել են, որ բռնի տեղահանված արցախցիների արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումներն անթույլատրելի են, իսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ սակարկման ենթակա չէ։ Հայտարարությունում նաև քննադատվում է արցախցիներին պետական աջակցության թեմայի շահարկումը և կոչ արվում դադարեցնել հասարակությունը պառակտող հռետորաբանությունը։
Արցախի ԱԺ-ն դատապարտել է Փաշինյանի պառակտիչ հայտարարությունները
- by Editbeglari, 18 Մայիսի, 2026 in Լուրեր
149
դիտում
