Արցախի իշխանությունները կաթվածահար վիճակում են, քանի որ նրանց ոչ ոք չի ասում՝ ինչ անել

  • by Western Armenia, 23 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
33 դիտում

…Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի իշխանություն, անարժեք ու անպիտան են և մտահոգված են միայն անձնական ամբիցիաներով։ Շահրամանյանին ու նրա ողջ անձնակազմին պետք է փոխել։ Ընտրել և նշանակել մարդկանց, ովքեր ի վիճակի են աշխատել՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության ուղղությամբ։

Այս մասին ասել է հասարակական գործիչ`Տիգրան Պետրոսյանը և հավելել՝

֊Եթե Արցախի կառավարության և խորհրդարանի անդամները ցանկանային կատարել իրենց պարտականությունները ժողովրդի առջև, ապա առաջին հերթին չեղյալ կհայտարարեին Շահրամանյանի ստորագրած՝ «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիրը։ Բայց այս  էլ չեն կարողանում անել, որովհետեւ վախենում են. չգիտեմ՝ ինչից։

 Հայաստանի անհեռատես իշխանությունը խաղաղության մասին՝ իր ուտոպիստական ​​պատկերացումներով փորձում է մարդկանց համոզել, որ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի։ Իսկ մեր իշխանություն կոչվածը՝ ի դեմս Շահրամանյանի, այնքան ապաշնորհ է, որ ոչինչ չի անում։ Նրանք կաթվածահար վիճակում են, քանի որ նրանց ոչ ոք չի ասում, թե ինչ անել և ինչպես վարվել։ Որովհետև նրանք, ովքեր նպաստել են նրանց իշխանության գալուն և թելադրել բոլոր գործողությունները, այժմ գտնվում են Բաքվի բանտում։

Արցախի իշխանության ներկայացուցիչներն ապաշնորհ են և մեղավոր են այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Արցախի ժողովրդի հետ. Նրանք պետք է պատժվեն՝ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցածի համար։ Նրանց բոլորին պետք է դատել՝ զոհերի, ժողովրդին ճակատագրի քմահաճույքին հանձնելու համար։ Նորմալ առաջնորդների դեպքում այս ամենը չէր լինի։