Արցախի հայկական հուշարձանները վտանգի տակ են․ ԱՄՆ զեկույց

  • by Editbeglari, 10 Մարտի, 2026 in Լուրեր
161 դիտում

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Բաքվում կրոնական ազատությունների վիճակին։ Զեկույցի հեղինակները Բաքվին ներառել են Հատուկ դիտարկման ցանկում՝ մատնանշելով մի շարք մտահոգիչ հանգամանքներ։

Փաստաթղթում նշվում է, որ Արցախում և հարակից տարածքներում գտնվող հայկական պատմական և կրոնական հուշարձանները շարունակում են վտանգված մնալ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո։ Արբանյակային պատկերների տվյալներով՝ առնվազն ութ կրոնական կառույց ամբողջությամբ ավերվել է, իսկ ևս տասը՝ վնասվել։

https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf