«Արցախի հետ տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, դրա մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»․ Էդգար Ղազարյան

  • by Editbeglari, 02 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
127 դիտում

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր այցելած Արեւելյան Հաայստանի  ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ Արցախի նկատմամբ տեղի ունեցածը միջազգային առումով հանցագործություն է։

Նրա խոսքով՝ Արցախի պատերազմը, ցեղասպանությունն ու մարդկանց ազգային պատկանելության հիմքով բռնի տեղահանումը չպետք է անպատիժ մնան։ Ղազարյանը վստահություն է հայտնել, որ այդ գործողությունների մասնակիցները վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվեն։