Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է

  • by Western Armenia, 13 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
54 դիտում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է՝ Արցախում իրավիճակն օրհասական է։«Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։
Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։
Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։