Արցախի ներկայացուցչությունը Երևանում այլևս չի գործում

  • by Western Armenia, 24 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
47 դիտում

Արցախի ներկայացուցչությունը Երևանում  այլևս չի աշխատում։ Տեղեկությունը հաստատեցին նաև ներկայացուցչության նախկին աշխատակիցները։ Փակվելու պատճառը ամենայն հավանականությամբ նույնն է, ինչպես որ Արցախի մնացած պետական ինստիտուտների փակումը։

Դեռևս դեկտեմբերին Բաքվի լրատվամիջոցները գրում  էին Երևանում՝  Արցախի  ներկայացուցչության գործունեության “անթույլատրելիության” մասին։ Որովհետև Ներկայացուցչությունը  “սադրիչ հայտարարություններ” է անում, այնտեղ հանդիպումներ են անցկացվում։ Ներկայացուցչությունում հավաքվածները երկու թիրախ ունեն՝ Երևանի և Բաքվի իշխանությունը։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փակել այս «ներկայացուցչությունը» հունվարի սկզբին»,- ​​գրում են  լրատվամիջոցները։