«Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցիները ՀՀ են բերել 3 ոսկե մեդալ»․ Գեղամ Ստեփանյան

  • by Editbeglari, 20 Մայիսի, 2026 in Լուրեր
122 դիտում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախցիների դեմ ատելության քարոզին և այս տաղտկալի իրականությանը զուգահեռ վերջին մի քանի օրվա ընթացքում շուշեցի Կարեն Սարգսյանը Հայաստան է բերել Եվրոպայի սամբոյի առաջնության ոսկին, մարտունեցի Սուրեն Ավանեսյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկին, իսկ մարտունեցի Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուի Եվրոպայի առաջնության ոսկին»։