Թուրքիայի, Պակիստանի և Բաքվի ղեկավարները հանդիպել են Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է «Greek City Times» բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։
«Էրդողանն ասել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «տարածաշրջանում մոլեգնում են պատերազմները, հակամարտություններն ու լարվածությունը», և որ իրենց եռակողմ հանդիպումը «միաժամանակ նպաստավոր կանդրադառնա տարածաշրջանային և համապարփակ խաղաղությանը»:
Ըստ Անտոնոպուլոսի՝ զավեշտն այն է, որ Պակիստանն աշխարհի ահաբեկչական մայրաքաղաքն է, մինչդեռ վերջին տարիներին Թուրքիայում պատրաստություն անցած սիրիացի ահաբեկիչներ են ուղարկվել Արցախ՝ ծառայելու որպես թնդանոթի միս Բաքվի ներխուժման համար պատմականորեն հայկական Արցախ։
