Արևելյան Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումը

  • by Western Armenia, 10 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
24 դիտում

Արևելյան Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը լրագրողներին ասել է, որ Արևելյան Հայասանը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Դրա հետ մեկտեղ, ըստ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի, Արևելյան Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։