Արևելյան Հայաստանը ԵԽ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

  • by Western Armenia, 21 Մարտի, 2024 in Քաղաքականություն
63 դիտում

Եվրոպական խորհրդարանում ՝ մարտի 19-ին , տեղի է ունեցել «The future of Via Carpathia - Caucasian Road Corridor» (Via Carpathia֊ի ապագան֊Կովկասյան ճանապարհային միջանցք) խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին, որպես բանախոս, մասնակցում էր ԵՄ-ում՝ Արևելյան Հայաստանի  ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել սույն միջոցառմանը հրավիրվելու համար և մանրամասն ներկայացրել Արևելյան Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը ՝ տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ ,և այս նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերներին ներգրավելու ակնկալիքները։ 

Ինչպես տեղեկանում ենք Բելգիայում ՝ Արևելյան  Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։