Արևելյան Հայաստանը հերթական անգամ խեղաթյուրում է պատմությունը

  • by Western Armenia, 22 Մարտի, 2024 in Քաղաքականություն
22 դիտում

“Ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան”:- Արևելյան Հայաստանի ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Տեղին է ՝ Արևելյան Հայաստանի ղեկավարին հիշեցնել, որ ,այո՛,նա պատմական Հայաստանի վարչապետը չի։ Եվ նա ոչ մի իրավունք չունի բզկտել Հայաստանի սահմանները։

Տեղին է հիշել մի քանի պատմական փաստեր․

19 հունվար 1920 թ. 

Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։

Հայկական միացյալ պատվիրակության համանախագահներ Պողոս Նուբարին եւ Ավետիս Ահարոնյանին հրավիրեցին Փարիզի խաղաղության վեհաժողով եւ պաշտոնապես տեղեկացրին Հայկական պետության ճանաչման մասին։ Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան ՝ Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը. 

ա) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է՝ որպես կառավարություն, 

բ) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

11 մայիս 1920 թ. Սան Ռեմոի Խաղաղության Վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե (de jure) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը։ Սեւրի խաղաղության պայմանագրի կնքմանը նախորդել է հետեւյալ գործողությունը․ 1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել է «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի խաղաղության պայմանագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից պետությունների շարքում: Այսպիսով «դե յուրե» ճանաչվել է Հայաստանի անկախությունը։ 

 24 փետրվար 1920 թ․ Փարիզի խաղաղության վեհաժողովին  Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը ներկայացրեց «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» մասին։ Ըստ էության, դա միակ օրինական որոշումն է Հայաստան պետության եւ Բաքվի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ։

Սեւրի պայմանագրի ՝ 92-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի սահմաններին՝  հարեւաների հետ․ «Բաքվի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»: