Արևելյան Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցություններն են տեղի ունեցել

  • by Western Armenia, 15 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
46 դիտում

“Մայիսի 14-ին ՝ Արևելյան Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ Արևելյան Հայաստանի  ՊՆ “Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության” պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ “Միջազգային համագործակցության հարցերով”  միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ”: Հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցություններին մասնակցել է նաև Արևելյան Հայաստանում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Արևելյան Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Արևելյան Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումները։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է ստեղծվել և հաստատվել են “Երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խումբ” ՝ Արևելյան Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանով»,- նշվում է հաղորդագրությունում։